«Vkontakte»-ն ցանկանում է գոյատևել որպես բլոգային հարթակ

«Vkontakte»-ն ցանկանում է գոյատևել որպես բլոգային հարթակ

PanARMENIAN.Net - «Vkontakte» սոցիալական ցանցը մտադիր է դառնալ բլոգային հարթակ։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։

Ցանցի մամլո պատասխանատուն հայտնել է, որ այսօր ծրագրված փոփոխությունների միայն 10%-ն է իրականացված և ուղիղ կես տարուց ցանցը կվերփոխվի ու անճանաչելի կդառնա։ «Vkontakte»-ն պատրաստվում է համագործակցել ճանաչված բլոգերների հետ և նրանց ավելացնել «խորհուրդ տրվող» բլոգերների շարքում։

2010-ին ցանցում հայտնվեց գրառումների և լուրեր տարածելու համար միկրոբլոգային համակարգ։ Բացի դրանից, նախագծողները փոխել էին «Նշումներ» ծառայության հետ աշխատելու ձևը՝ ավելացնելով «Vkontakte» և Livejournal ինտերգրացիաներ։ Այս կերպ կարելի է մուտք գործել Livejournal՝ օգտագործելով «Vkontakte»-ի անունն և ծածկագիրը։

«Vkontakte» սոցիալական ցանցը ստեղծվել է 2006-ին։ Ինտերֆեյսով այն նման է 2000-ին գործարկված Facebook-ին, սակայն նրա գործառույթներն այլ են։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---