Դավիթ Հարությունյան. Խոսնակի պաշտոնը իմ նախապատվությունների ցանկում չկա, ես հետաքրքրված չեմ այդ պաշտոնով

Դավիթ Հարությունյան. Խոսնակի պաշտոնը իմ նախապատվությունների ցանկում չկա, ես հետաքրքրված չեմ այդ պաշտոնով

PanARMENIAN.Net - «Խոսնակի պաշտոնը իմ նախապատվությունների ցուցակում չկա, ես հետաքրքրված չեմ այդ պաշտոնով»,-լրագրողներին է հայտարարել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով լուրերը խոսնակի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ: Ըստ նրա, հարցը կոռեկտ չէ քննարկել, քանի դեռ այդ տեղը թափուր չէ, և նա հուսով է, որ իրեն չի առաջարկվի այդ պաշտոնը:

Նա հայտնել է, որ կուսակցությունում խոսնակի նոր թեկնածի քննարկում դեռ չի եղել, ինչպես նաև հավելել է, որ անձնական նախապատվություններ չունի այդ հարցում:

Մեկնաբանելով Հովիկ Աբրահամյանի որոշոմը հրաժարականի մասին՝ Հարությունյանը նշել է, որ ըստ օրենսդրության, ԱԺ խոսնակին չի արգելվում գլխավորել նախընտրական շտաբը: Ըստ նրա, Աբրահամյանը նման որոշում է կայացրել լիովին կենտրոնանալու համար նախընտրական արշավի կազմակերպման վրա: «Քանի որ նախընտրական պայքարը բավականին ակտիվ է լինելու»,-ասել է նա:

Դավիթ Հարությունյանը նաև կոչ է արել զուգահեռներ չանցկացնել վերջին հրաժարականների միջև օրենսդրական ու գործադիր իշխանություններում, «քանի որ խոսնակի ու ոստիկանապետի հրաժարականների միջև բացարձակապես ոչ մի կապ չկա: Ըստ նրա, եթե խոսնակի հրաժարականը քաղաքական բնույթ է կրում, ապա ոստիկանապետի հրաժարականը «այլ պարամետրերով է պայմանավորված»: Ինչ վերաբերում է նոր հրաժարականների մասին լուրերին, ալա Հարությունյանն ասել է , որ նման տեղեկությունների չի տիրապետում:

Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի:

Հրաժարական է տվել նաև ոստիկանապես Ալիկ Սարգսյանը, նրան փոխարինեց ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---