Հայաստանի ղեկավարը քննարկել է ԵԽ պատվիրակության հետ ՀՀ_ԵՄ համագործակցությունը

Հայաստանի ղեկավարը քննարկել է ԵԽ պատվիրակության հետ ՀՀ_ԵՄ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներին` պատվիրակության ղեկավար, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորությամբ: Նախագահը կարևորել է Եվրոպական խորհրդարանի ներկայացուցչական պատվիրակության այցը մեր երկիր և հույս հայտնել, որ այն լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու Հայաստանի և տարածաշրջանի խնդիրներին, մարտահրավերներին ու զարգացումներին` նպաստելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդմանը:

Հանրապետության ղեկավարի խոսքով, պատվիրակության անդամների համար օգտակար կլինեն Հայաստանի քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումները:

«Մեր ցանկություններն ու ձգտումները միանշանակ են` մենք ուզում ենք օր առաջ ունենալ շատ ավելի բարեկեցիկ, ժողովրդավար և ավելի անվտանգ Հայաստան, կայուն ու խաղաղ տարածաշրջան: Եվ մեր ջանքերն ուղղված են դրան»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև մեր երկրի ներքաղաքական գործընթացներին, արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---