Բակո Սահակյան. Արցախի 2012թ. պետբյուջեն պետք է ապահովի երկրի զարգացման դինամիկ տեմպերը![]() 2 նոյեմբերի 2011 - 21:27 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն` նվիրված 2012 թվականի պետական բյուջեի ձևավորման հետ կապված հարցերին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, նախագահը գոհունակություն է հայտնել բյուջեի ձևավորման գործում օրենսդիր և գործադիր մարմինների սերտ համագործակցության կապակցությամբ` նշելով, որ կարևորագույն այս փաստաթղթի մանրակրկիտ քննարկումները ավելի հավասարակշռված են դարձնում այն: Երկրի ղեկավարը նշել է, որ 2012 թվականի պետական բյուջեն նույնպես պետք է լինի իրատեսական, պահպանի իր սոցիալական ուղղվածությունը և հնարավորություն ընձեռի ապահովել հանրապետության զարգացման դինամիկ տեմպերը: Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |