Ձյուդոյի երիտասարդների աշխարհի առաջնությունում, որն ընթանում է Քեյփթաունում (ՀԱՀ), նոյեմբերի 3-ին ելույթ են ունեցել մինչև 55 և 60 կգ քաշային հայ մարզիկները:
Եվրոպայի չեմպիոն Գարիկ Հարությունյանը (55 կգ) 2 մենամարտ է անցկացրել, առաջինում հաղթանակ տարել Թոմ Շմիտի (Լյուքսեմբուրգ) նկատմամբ, բայց հետո զիջել բուլղարացի Գերտ Մայեսին և դուրս մնացել մեդալի համար հետագա պայքարից:
Հայաստանի հավաքականի երկրորդ ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Գոռ Հարությունյանն առաջին մենամարտում հաղթանակ է տարել Անդրես Ռոմերոյի (Իսպանիա) նկատմամբ և զիջել Իելդոս Սմետովին (Ղազախստան):
Նոյեմբերի 4-ին Հայաստանի հավաքականից տատամի դուրս կգան Դավիթ Ղազարյանը (66 կգ) և Անդրանիկ Չափարյանը (73 կգ), որոնք կհանդիպեն համապատասխանաբար Մարտին Վեգվարիի (Հունգարիա) և Դերեկ Լանգլոյիսի (Կանադա) հետ:
Աշխարհի առաջնությանը մասնակցում են 530 ձյուդոիստներ 65 երկրներից: