ԱՄՆ-ն Ռուսաստանին ու Չինաստանին ճանաչել է կիբերլրտեսության առաջատարներ 4 նոյեմբերի 2011 - 11:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ազգային հակահետախուզության վարչությունը զեկույց է հրապարակել, որի համաձայն Չինաստանն ու Ռուսաստանը առավելագույն սպառնալիքն են ներկայացնում ամերիկյան ըներությունների համար այն բանում, ինչ վերաբերում է տնտեսական կիբերլրտեսությանը, հայտնում է BBC-ին: «Օտարերկրացի լրտեսները գողանում են ամերիկյան տնտեսական գաղտնիքները կիբերտարածությունում» վերնագրով զեկույցում ասվում է, որ կիբերլրտեսության առաջատարներն են «Չինաստանի» ինչ-որ կառույցներ, ինչպես նաև ռուսական հետախուզությունը: «Կիբերլրտեսությունը «անտեսանելի սպառնալիք է դարձել ԱՄՆ տնտեսության համար»,-հայտարարել է Ռոբերտ Բրայանտը: Վաշինգտոնում Ռուսաստանի ու Չինաստանի դեսպանատները արդեն հերքել են այդ մեղադրանքները: ՌԴ ու ԱՄՆ միջև բախումները լրտեսության հարցերում նորություն չեն: Անցած շաբաթ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է փաստաթղթերի փաթեթը ԱՄՆ-ում 2010թ. ձերբակալված 10 ռուս լրտեսների գործով, որոնց մերկացնելու համար 11 տարի պահանջվեց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |