Վաղը կմեկնարկի բարեգրոծական ակցիա-սեմինարների «Պարգևենք ժպիտ» շարքը

Վաղը կմեկնարկի բարեգրոծական  ակցիա-սեմինարների «Պարգևենք ժպիտ» շարքը

PanARMENIAN.Net - Civic Participation Development Center NGO և The Laboratory-ն իրականացնում են «Պարգևենք ժպիտ» բարեգրոծական ակցիա-սեմինարների շարքը:

Կազմակերպիչները հայտնում են, որ նպատակն է երեխաներին տրամադրել տեղեկատվություն իրենց իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև առողջ ապրելակերպի վերաբերյալ, որը թուլ կտա նրանց լինել ավելի իրազեկ և պաշտպանված: «Մենք կոնչ ենք անում բոլոր հետաքրքրված անձանց միանալ մեզ: Այն թույլ կտա մեզանից յուրաքանչյուրին մեր ուժերի սահմաններում օգնել, պաշտպանել երեխաների շահերը և առողջությունը»,- գրում են կազմակերպիչները:

Մեկնարկը կլինի ակցիայով, որը տեղի կունենա նոյեմբերի 5-ին ժամը 21:00-ին ONE ակումբում: Մուտքը՝ թեմային առնչվող տեղեկատվական հրավիրատոմսերով և փափուկ խաղալիքներով: Բոլոր մասնակիցներին կտրամադրվեն օրվան նվիրված նշաններ, իսկ հավաքաված փափուկ խաղալիքները կտարվեն մանակտուն: Սեմինարը տեղի կունենա Մարի Իզմիլյանի անվան մանկատանը։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---