Ավետարանականները նեղացել են. իրենց թույլ չեն տալիս բարեգործությամբ զբաղվել

PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին ՀՀ վարչական դատարանը չի բավարարել «Քրիստոնեական մշակութային միջազգային ծառայություններ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ներկայացրած հայցադիմումն` ընդդեմ ՀՀ Կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի և «Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան» հիմնադրամի` այլևս իրավաբանական ուժ չունեցող որոշումները ոչ իրավաչափ ճանաչելու և հիմնադրամից օգուտ ՔՄՄԾ ԲՀԿ-ի 7.752.858 դրամ, որպես վնասի փոխհատուցում, բռնագանձելու պահանջների վերաբերյալ։

Վարչական դատարանի վճիռը բողոքարկվելու է ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանում և առաջին նախնական դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 22-ին:

2010թ. դեկտեմբերի 1-ին ՔՄՄԾ ԲՀԿ-ն կրկին ՀՀ ԿԲԾՀՀ ներկայացրել է 2011-2012թթ. «Նվերներ` Հայաստանի երեխաներին» նվերների բաշխման ծրագրի հայտ, խնդրելով այն որակել որպես բարեգործական:

«Ցավոք, այս անգամ ևս, ի դեմս հասարակության պահանջի և հատկապես ներմուծող կազմակերպության ղեկավար` Ավետրանական եկեղեցու հովվի գլխավորած կազմակերպության, Հանձանժողովը բացահայտ խտրական վերաբերմունք ցուցաբերելով` հունվարի 21-ին, ծրագիրը մերժեց»,- գրում է ՔՄՄԾ ԲՀԿ նախագահ Վեր. Դոկտ. Լ.Պարտագճյանը՝ հարցնելով՝ ո՞րն է խտրականության պատճառը:

Ելնելով վերոնշյալից, ՔՄՄԾ ԲՀԿ-ն հայցադիմում ներկայացրեց ՀՀ Վարչական դատարան` բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջով:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---