Նոյմեբերի 5-ին Վահագնի թաղամասում տեղի կունենա «Վազել հանուն քո կյանքի» կարգախոսով բարեգործական մրցավազքը

Նոյմեբերի 5-ին Վահագնի թաղամասում տեղի կունենա «Վազել հանուն քո կյանքի» կարգախոսով բարեգործական մրցավազքը

PanARMENIAN.Net - Վահագնի թաղամասն ամեն տարի նոյեմբեր ամսին կազմակերպում է բարեգործական մրցավազք բոլոր նրանց համար, ովքեր կարևորում են առողջ ապրելակերպը:

Միջոցառումն ունի 2 հիմնական նպատակ`առողջ ապրելակերպի խրախուսումն Հայաստանում` «Վազել հանուն քո կյանքի» կարգախոսով, իսկ երկրորդ նպատակը`բարեգործությունն է:

Միջոցառման արդյունքում ստացված շահույթը` ինչպես նախորդ տարիներ, այս տարի ևս կտրամադրվի մանկատներին Նոր Տարվա կապակցությամբ երեխաներին նվերներ գնելու համար:

Հրավիրվածների ցանկում են ԱՄՆ դեսպանը, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ղեկավարը և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Մասնակցում եմ մոտավորապես 150 մասնկից և 150 հյուր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---