ՄԱԳԱՏԷ. Իրանը իրականացնում է միջուկային մարտագլխիկների համակարգչային մոդելավորում

ՄԱԳԱՏԷ. Իրանը իրականացնում է միջուկային մարտագլխիկների համակարգչային մոդելավորում

PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ն մտադիր է հաջորդ շաբաթ հրապարակել նախկինում փակ տեղեկություններն Իրանի միջուկային ծրագրի մասին, մասնավորապես, այն մասին, որ Իրանի գիտնականներն իրականացնում են միջուկային մարտագլխիկների համակարգչային մոդելավորում, շաբաթ օրը հայտնել է AP գործակալությունը՝ հղում անելով անանուն դիվանագիտական աղբյուրներին:

ՄԱԳԱՏԷ-ն նաև մտադիր է ցուցարդել ենթադրաբար մեծ պողպատե կոնտեյների արբանյակային լուսանկարները, որը նախատեսված է միջուկային զենքում կիրառվող պայթուցիկ նյութերի փորձարկումների համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ըստ «Ռոյթերս» գործակալության, լուսանկարված կոնտեյները գտնվում է Թեհրանի մերձակայքի Փարչին ռազմական համալիրում:

Դիվանագետները, ցանկանալով չհրապարակել իրենց անունները, հայտարարում են, որ ՄԱԳԱՏԷ-ի միջուկային ծրագիրն իր բնույթով ռազմական է, նշում է «Ռոյթերս» գործակալությունը:

Իրանի պաշտոնյաները դեռևս չեն մեկնաբանել այդ տեղեկատվությունը:

Իրավիճակը Իրանի միջուկային ծրագրի շուրջ սրվեց այն բանից հետո, երբ 2010թ. փետրվարի 11-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարեց, որ Թեհրանն արտադրել է մինչև 20 տոկոս հարստացված ուրանի առաջին խմբաքանակը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---