Շիմոն Պերես. Իսրայելը հակված է Իրանի խնդրի ռազմական լուծման![]() 5 նոյեմբերի 2011 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը ուրբաթ երեկոյան հայտարարել է, որ Իսրայելը հակված է Իրանի խնդրի ռազմական լուծման, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Իսրայելի հեռուստատեսության 2-րդ ալիքին տված հարցազրույցում Շիմոն Պերեսը նշել է, որ միջուկային խնդրի ռազմական լուծման տարբերակի օգտին կարելի է մի քանի պահ նշել: «Տարբեր երկրների հետախուզական ծառայությունները զգուշացնում են, որ ժամանակը սուղ է: Ես վստահ չեմ, որ եզրակացություններ չեն արվել»,-հայտարարել է Իսրայելի նախագահը: Պերեսի հայտարարությունը հաջորդեց Իսրայելի ԶԼՄ-ներում մի շարք հրապարակումներին այն մասին, որ վարչապետ Բինյամին Նեթանյահուն, իբր, փորձում է ստանալ առանցքային նախարարությունների ղեկավարների աջակցությունը՝ Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու համար: Սակայն, Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը խիստ քննադատության է նեթարկել նման տեղեկատվությունը և անվանել է այդ հրապարակումները «միանգամայն անթույլատրելի ու վնասակար երկրի համար»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |