ԱՄՆ-ն հրաժարվել է Իրանի Կենտրոնական բանկի դեմ պատժամիջոցներից![]() 5 նոյեմբերի 2011 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Մի քանի շաբաթ տևած իրարանցումից հետո, որը բարձրացել էր Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադիլ ալ Ջուբեյրայի դեմ իբր տեղի ունեցած դավադրության շուրջ, ԱՄՆ իշխանությունները հրաժարվեցին Իրանի ԿԲ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու մտադրությունից, հայտնում է FarsNews-ը: Իրանական կողմը գնահատում է այդ փաստը որպես նավթի շուկայում բալանսը խախատելու Օբամայի վարչակազմի մտավախություն, քանի որ դա առաջին հերթին կանդրադառնա ԱՄՆ տնտեսության վրա, որն այնքան էլ լավ վիճակում չի գտնվում: Մյուս կողմից, ԿԲ դեմ պատժամիջոցների կիրառումը քիչ արդյունավետ կլինի, քանի որ մյուս երկրները չեն սատարում ԱՄՆ այդ նախաձեռնությանը: Այդ մասին են վկայում նաև ամերիկացի փորձագետների կարծիքները, որոնք հայատարում են, թե «Իրանի ԿԲ դեմ պատժամիջոցների կիրառումը չափազանց համարձակ ու իռացիոնալ քայլ կլինի», որը կարող է բացասաբար անդրադառնալ ԱՄՆ ու մի շարք այլ պետությունների հարաբերությունների վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |