Տրանսպորտի և կապի նախարարությունը հուսով է, որ համագործակցությունը ԱԶԲ-ի հետ կխորանա![]() 5 նոյեմբերի 2011 - 11:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանասպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանում մշտական առաքելության նորանշանակ ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլին: Նախարարը շնորհավորել է ԱԶԲ-ի ներկայացուցչին նոր պաշտոնի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ այսուհետ էլ ավելի կխորանա երկուստեք համագործակցությունը: Մ.Վարդանյանը ներկայացրել է բանկի կողմից Հայաստանում ճանապարհաշինարարության ոլորտում իրականացվելիք ծրագրերը, մասնավորապես Հյուսիս- Հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի ընթացքը եւ հետագա անելիքները: Նախարարը մեկ անգամ եւս կարեւորել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու ամբողջական ծրագրի նախագծի կազմումը: Մ.Վարդանյանը Դեյվիդ Դոուլին տեղեկացրել է ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի հաջող ավարտի մասին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ճանապարհների պահպանության եւ սպասարկման խնդրին, դրանց նախագծման փուլում կիրառվող ստանդարտներին, ճանապարհային անվտանգության աուդիտին, հայտնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |