Երևանում տեղի կունենա «Բելգիական գործարար շաբաթ Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողովը 5 նոյեմբերի 2011 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին և 8-ին Երևանում տեղի կունենա «Բելգիական գործարար շաբաթ Հայաստանում» խորագրով երկօրյա գործարար համաժողովը: Ինչպես հայտնում է Հայկական զարգացման գործակալության (ՀԶԳ) մամլո ծառայությունը, նոյեմբերի 7-ին տեղի կունենա գործարար համաժողով Բելգիայի Թագավորության Վալոնիա նահանգից ժամանած գործարար պատվիրակության համար: Գործարար համաժողովին կմասնակցեն և բացման խոսքով հանդես կգան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Բելգիայի թագավորության արտաքին գործերի նախարարության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տնօրեն, պարոն Գունտեր Սլուվագենը, հայ բելգիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ պարոն Վալերի Սաֆարյանը, արտահանման և օտարերկրյա ներդրումների Վալոնիայի գործակալության փոխտնօրեն պարոն Շանտալ դե Բլուն, ՄԱԱԶԿ (ՅՈՒՆԻԴՕ) ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, բելգիացի գործարարներ Վալոնիա նահանգից; Գործարար համաժողովի պաշտոնական մասի ավարտից հետո անհատական հանդիպումներ կկայանան հայ և բելգիացի գործարարների հետ: Նոյեմբերի 8-ին տեղի կունենա գործարար համաժողով Բելգիայի թագավորության Ֆլանդրիա նահանգից ժամանած գործարար պատվիրակության համար: Ելույթներով հանդես կգան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ գարեգին Գարեգին Մելքոնյանը, Մոսկվայում Բելգիայի թագավորթյան դեսպանատան Ֆլանդրիայի Ներդրումների և առևտրի հանձնակատար պարոն Անդրեյ դե Ռեյկը և բելգիացի գործարարներ Ֆլանդրիա նահանգից: Գործարար համաժողովի պաշտոնական մասի ավարտից հետո անհատական հանդիպումներ կկայանան հայ և բելգիացի գործարարների հետ: Համաժողովի շրջանակներում նոյեմբերի 8-ին նախատեսվում է անցկացնել ճեպազրույց` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի, Բելգիայի Թագավորության Վալոնիայի և Ֆլանդրիայի նահանգների պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |