Սեյրան Օհանյան. Հետախույզները բոլորիս աչքերն ու ականջներն են![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր Հետախույզի օրն է՝ ՀՀ հետախուզության 19-րդ տարեդարձը։ Այն տոնվում է ՀՀ Զինված ուժերի բոլոր զորամիավորումներում ու զորամասերում։ Պաշտպանության նախարարությունն օրվա առթիվ կազմակերպել էր մեծ միջոցառում՝ զորահանդեսով, հետախուզական զենքերի, մեքենաների, անհրաժեշտ պարագաների, թակարդների ցուցադրությամբ։ «Հետախուզական ստորաբաժանումները ՀՀ զինված ուժերում փառապանծ ճանապարհ են անցել, և կարելի է այսօր փաստել, որ ՀՀ ԶՈւ բոլոր ստորաբաժանումներն ի սկզբանե կազմավորվել և գործել են հետախուզական առանձնահատկություններից ու սկզբունքներից ելնելով։ Եվ դա է պատճառը, որ հետախույզները միշտ էլ եղել են առաջապահներ, մեր բոլորիս աչքերն ու ականջները»,- շնորհավորելով ԶՈՒ հետախուզության ամբողջ անձնակազմին՝ ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նա նշեց, որ առանց հետախուզական խնդիրներ կատարելու ինչպես արցախյան գոյապայքարի ժամանակ, այնպես էլ այսօր, մենք ի վիճակի չենք հասնել հաջողությունների. «Ուզում եմ ջերմորեն շնորհավորել այսօրվա կապակցությամբ ու յուրաքանչյուր հետախույզին առաջին հերթին ցանկանալ քաջ առողջություն, երջանկություն անձնական կյանքում ու նաև հաջողություններ սրբազան ու բարձր գնահատանքի արժանի ծառայության մեջ»։ Հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, խոսելով ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի մասին, նշեց, որ այն ապացուցեց ողջ աշխարհին ու մեր հարևան երկրներին՝ բանակի սպառազինությունն ու պատրաստվածությունը կախված չէ ամպագոռգոռ, ռազմատենչ հայտարարություններից կամ փողի քսակից. «Կարևոր է բանակի ոգին, սպաներն ու զինվորները, նրանց նվիրվածությունը հայապահպան գործին։ Մենք թույլ չենք տա հակառակորդի կողմից ոչ մի անակնկալ մեր զինված ուժերի, ռազմաքաղաքական ղեկավարության ու ժողովրդի համար»։ Օրվա առթիվ հետախուզական տարբեր ջոկատների զինվորները ցուցադրեցին իրենց կարողությունները, թե ինչպես է պետք գրավել հակառակորդի շտաբը, բնակելի կամ ռազմական օբյեկտը, ինչպես դեսանտ իջեցնել կամ հարձակվել թիկունքից, ինչպես գերի վերցնել ու նրան անշարժեցնել։ Եղան նաև ցուցադրական մարտեր, ռազմական պարեր և զենքերով դեֆիլե։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |