Նկարիչ Մարկոս Գրիգորյանի 3 աշխատանքները վաճառվեցին Christie’s-ում

Նկարիչ Մարկոս Գրիգորյանի 3 աշխատանքները վաճառվեցին Christie’s-ում

PanARMENIAN.Net - Երեկ` նոյեմբերի 4-ին հանրահայտ Christie’s աճուրդի տանը վաճառվել են հայտնի նկարիչ, գորգագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի 3 աշխատանքներ: Աճուրդում ներկայացված էին նրա հողից, կավից և չոր խոտից պատրաստված նկարները, հայտնում է աճուրդրանի պաշտոնական կայքը:

Նրա անանուն ստեղծագործությունը վաճառվել է 6.250 եվրոյով (նախնական գինը`3000 - 5000 եվրո), «Ամառվա գիշերային երազ» կտավը` 3.750 եվրո (նախնական գինը`3000-5000 եվրո), իսկ «Անապատ» կտավը` 18.750 եվրո (նախնական գինը` 15.000-27.000 եվրո):

Մարկոս Գրիգորյանը (1925 - 2007) իրանահայ նկարիչ է, գորգագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր։Նրա աշխատանքները ներկայացված են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, «Ռոքֆելլեր» կենտրոնի հավաքածուների կազմում, Հռոմի, Թեհրանի պատկերասրահներում և այլուր, և քիչ է ծանոթ հայ արվեստաբանությանը: Մեթոդաբանական, հայեցակարգային առընչություններ ունենալով Նոր ռեալիզմի, ABC Art-ի , Նոր ալիքի, Ավանգարդի, անհնարին արվեստի հետ` Մարկոս Գրիգորյանի արվեստը ոչ արևմտյան, ոչ արևելյան և ոչ էլ էպիֆենոմեն է : Ծագումով Կարսից, ծնված Ռուսաստանում, հասակ առած Իրանում ` արվեստագետը կրթվել է Հռոմի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում, ավարտել 1954-ին: Նա է Թեհրանի բիենալեի հիմնադիրն է, ինչպես նաև համարվում է իրանական ժամանակակից արվեստի հիմնադիրներից մեկը: Ապրել է տարբեր երկրներում, վերջին շրջանում բնակվում էր Երևանում: 1994 թ-ին նրան շնոհվել է «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում։

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---