Սիրիական իշխանությունները համաներել են ավելի քան 500 քաղբանտարկյալների

Սիրիական իշխանությունները համաներել են ավելի քան 500 քաղբանտարկյալների

PanARMENIAN.Net - Սիրայի իշխանությունները հայտարարել են 553 քաղբանտարկյալների համաներման մասին, որոնք ձերբակալվել էին երկրում հակակառավարական ցույցերի ժամանակ, հաղորդում է Agence France-Presse-ը:

Համաներումը հայտարարվել է եղել «Էյդ ալ Ադխա» մահեդմական տոնի պատվին, որը նշվում է նոյեմբերի 6-ին: Համաներումը վերաբերվում է սպանության մեջ չմեղադրվող քաղբանտարկյալներին:

Մարտի սկզբին Սիրիայում հակակառավարական ցույցեր ու անկարգություններ սկսվեցին, որոնց արդյունքում, ըստ իրավապաշտպանների, արդեն զոհվել է 1600 խաղաղ քաղաքացի, ևս 300-ն անհայտ կորել է: Այդ զոհերի պատասխանատվությունը ընդդիմությունը դնում է կառավարական զորքերի վրա, որոնք, իբր, կրակ են բացում ցուցարարների վրա: Սիրիայի իշխանությունները հերքում են մեղադրանքները և հայտարարում են, որ զինվորները հետապնդում են միայն ավազակներին: Ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 340 ոստիկան ու զինծառայող: Ոչ պաշտոնական տվյալներով, տուժել է 30 000 խաղաղ բնակիչ: Ցուցարարները պահանջում են ոչ միայն Ասադի հրաժարականը, այլ մահապատիժը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---