Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի ու Իրանի միջև չկան դժվար լուծելի խնդիրներ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի ու Իրանի միջև չկան դժվար լուծելի խնդիրներ, իսկ առկա թերությունները զուտ տեխնիկական բնույթ են կրում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Բոլոր հարցերը տեխնիկական են ու հեշտ կանոնակարգելի»,-ասել է նախարարը: Իր հերթին Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի ու Իրանի տեսակետները շատ հարցերում համընկնում են, ինչն ավելի է նպասում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: «Մեր համատեղ ջանքերն ուղղված են համագործակցության ու բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը»,-ասել է Սալեհին: Նոյեմբերի 8-ին Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում: Նախարարը հանդիպել է ՀՀ մի շարք պաշտոնյաների, այդ թվում ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |