ԱՄՆ-ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է. «ՄԵՆՔ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

PanARMENIAN.Net - 25.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Միացյալ Նահանգները աջակցում են զինադադարի պահպանմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ ողջունում են երկու պետությունների նախագահների բանակցությունները, որոնք նպատակ ունեն հասնել փոխընդունելի խաղաղ համաձայնագրին:

Ինչպես հաղորդել են ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության մամլո գրասենյակում, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ուիլիամ Քոենը` այցով ԱՄՆ-ում գտնվող իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ կայացած համատեղ մամլո ասուլիսում:

Սերժ Սարգսյանը նշել է, որ սա Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին այցն է ԱՄՆ: «Մենք հավատում ենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո Հայաստանը եւ ԱՄՆ-ը կսկսեն իրականացնել ռազմական համագործակցություն: Հուսով ենք, որ Ղարաբաղյան խնդիրը շուտով կլուծվի», - ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը: --0--


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---