Հարավային Կովկասի երկրները միջազգային ֆինանսական կառույցների հետ կքննարկեն տարածաշրջանային ծրագրերը

Հարավային Կովկասի երկրները միջազգային ֆինանսական կառույցների հետ կքննարկեն տարածաշրջանային ծրագրերը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին Թբիլիսիում ՀԲ և դոնոր-կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի կունենա հանդիպում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և մի շարք ֆինանսական կառույցների ներկայացուցիչների միջև: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը: «Հանդիպմանը կքննարկվեն տարածաշրջանային ծրագրեր»,-ասել է նա: Նախարարը հավելել է նաև, որ հանդիպմանը մասնակցում են 7-8 միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ:

Իր հերթին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան նշել է, որ վաղը կշարունակի քննարկումը Մանուկ Վարդանյանի հետ Թբիլիսիում՝ Երևանում արծարծված հարցերի շուրջ: Երկու նախարարները հավելել են, որ վիճահարույց հարցերն ու խնդիրները կքննարկվեն նաև Հայաստանի ու Վրաստանի միջկառավարական հանձնաժողովի նիստում, որը տեղի կունենա նոյեմբերի 17-18-ին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---