Թուրքիայի արևելքում` Վան գավառում, 5.5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Եվրոպայի և Միջերկրածովի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների համաձայն, երկարաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վան քաղաքից 32 կիլոմետր հյուսիս-արևմուտք, իսկ օջախը 9.4 կիլոմետր խորության վրա էր:
Երկրաշարժը խուճապ է առաջացրել Վանա լճի մոտակայքում գտնվող գյուղերում: Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում, գրում է թուրքական haberler.com-ը:
Հոկտեմբերի 23-ին Վան գավառում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի արդյունքում զոհվեց 582 մարդ, տուժեց` 4 152: Ավերակների տակից կենդանի դուրս բերվեց 231 մարդ: