ԱՄՆ Պետդեպարտամենտ. Նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ն ՄԱԳԱՏԷ-ի հետ կքննարկի Իրանի վերաբերյալ զեկույցը![]() 9 նոյեմբերի 2011 - 10:06 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ներկայացուցիչները նոյեմբերի 18-ին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարության հետ կքննարկեն կազմակերպության նոր զեկույցն Իրանի վերաբերյալ, հաղորդել է Պետդեպարտամենտ պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: «Այդ գաղտնի զեկույցը ՄԱԳԱՏԷ-ի անդամ երկրներին փոխանցել է կազմակերպության ղեկավարը: Բովանդակության մի մասն արդեն հայտնվել է ԶԼՄ-ներում, բայց մենք դեռևս ուսումնասիրում ենք փաստաթուղթը, ինչի համար մեզ որոշակի ժամանակ կպահանջվի: Այն բանից հետո, երբ մենք ստացանք զեկույցը, մենք նոյեմբերի 18-ին հանդիպում նշանակեցինք ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարության հետ»,- ասել է Նուլանդը: Զեկույցի առաջիկա հրապարակման մասին սեպտեմբերի կեսերին հայտարարել էր ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն: Այս տեղեկատվության բացահայտումը, որի հարցում պնդում էին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, կարող է հանգեցնել Իրանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի քննարկմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Ռուսաստանն ու Չինաստանը, հակառակը, Ամանոյին հետ էին պահում չգիտակցված շտապողականությունից: Թեհրանն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերլուծության ժամանակ ՄԱԳԱՏԷ-ն ղեկավարվում է քաղաքական նկատառումներով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |