Էյչ-էս-բի-սի բանկ Հայաստանը շարունակում է մնալ Հայաստանի բանկային համակարգի խոշորագույն հարկատուն![]() 9 նոյեմբերի 2011 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը շարունակում է պահպանել Հայաստանի բանկային ոլորտի առաջատար հարկատուի իր դիրքը: Այսպես, 2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով բանկը զբաղեցնում է 17-րդ տեղը Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է 2.5 միլիարդ դրամ, ինչը գրեթե 2.7 անգամ (աճը` 169%) ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում վճարած հարկերի ծավալից, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ: Ընդ որում, այս տարվա երեք եռամսյակների արդյունքներով Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից վճարված ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ) կազմել են 2.2 միլիարդ դրամ (աճը` 205 %), ինչը խոշորագույն հարկատուների ցանկում 5-րդ ցուցանիշն է: «Հաշվի առնելով Հայաստանին բնորոշ սեզոնային գործոնը, մենք ակնկալում ենք չորրորդ եռամսյակում արձանագրել ավելի բարձր ցուցանիշներ, ինչը վկայում է բանկի բարձր շահութաբերության մասին»,- այս կապակցությամբ նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |