Մեկնարկել է Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի 2-րդ առաջնության հայտերի ընդունումը![]() 9 նոյեմբերի 2011 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերությունը հայտարարում են Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի 2-րդ առաջնության մեկնարկը, տեղեկացնում են ԻՏՁՄ մամլո ծառայությունից։ Առաջնության շրջանակում մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց կողմից նախագծված համակարգչային խաղերի դիզայնը, սցենարը և խաղերն ամբողջությամբ: Առաջնության նպատակներն են զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, աջակցել երիտասարդներին դրսևորվել խաղերի բիզնես ոլորտում: Մասնակցել ցանկացողները կարող են հանդես գալ նախապես ձևավորված թիմով կամ որպես անհատ: Մրցույթը տարիքային սահմանափակում չունի: Գրանցման հայտերի վերջնաժամկետն է դեկտեմբերի 15-ը: Մրցույթին հայտ ներկայացնելու համար պետք է այցելել digitec.am կայք։ Առաջին անգամ առաջնությունը տեղի ունեցավ 2011թ. հունիսին: Այն անցկացվեց 4 փուլով, և յուրաքանչյուր փուլի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց կողմից նախագծված համակարգչային խաղերի կոնցեպտը, գրաֆիկան/դիզայնը և տեխնիկական հնարավորությունները, իսկ 4-րդ` եզրափակիչ փուլում, ներկայացրեցին խաղերն ամբողջությամբ: Ժյուրիի կազմում էին «Օրանժ Արմենիա», «Մայքրոսոֆթ», «Սորսիո», «Տրիադա», «Թեոկեն», «Թի Էքս Սիստեմս», «ԷԴՋ Գեյմինգ» ընկերությունները, Արդիական տեխնոլոգիաների մասնագետների ասոցիացիան: Առաջնության 25 մասնակիցների գերակշռող մասն ուսանողներ էին Երևանի պետական համալսարանից, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայից, ՀՊՃՀ-ից, Հայաստանի բաց համալսարանից: Մասնակիցների թվում էին նաև դպրոցականներ և ընկերություններ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |