Ռաուլ դը Լուցենբերգեր. Մենք պայքար ենք սկսում Արևելյան գործընկերության առաջարկների իրագործման համար![]() 10 նոյեմբերի 2011 - 11:38 AMT PanARMENIAN.Net - «Մենք այժմ պայքար ենք սկսում Արևելյան գործընկերության առաջարկների իրագործման համար»,-հայտարարել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը՝ ելույթ ունենալով «Արևելյան գործընկերություն. Ազգային ու եվրոպական զարգացումներ» խորհրդաժողովում: Ինչպես նշել է Լուցենբերգերը, այժմ Հայաստանում եվրաինտեգրման բավականին դրական միտում կա: Այդ համատեքստում Լուցենբերգերը նշել է առևտրի և արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները: «Սակայն, միևնույն ժամանակ Հայաստանը պետք է առավել արդյունավետ աշխատի մարդու իրավունքների պաշտպանի ոլորտում»,-ասել է նա: Ռաուլ դը Լուցենբերգերը նաև խորհուրդ է տվել Հայաստանին ուշադիր հետևել եվրագոտու ճգնաժամի զարգացմանը, ինչն անփոխարինելի փորձ կհանդիսանա նրա համար հետագայում: Նա նաև առանձնահատուկ ուշադրություն է դարձրել տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը: «Այդ ոլորտում նույնպես արդեն նկատվում է որոշ դրական դինամիկա», ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |