10 նոյեմբերի 2011 - 12:06 AMT
Վլադիմիր Լիտվին. Ուկրաինան պատրաստ է նպաստել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացին

Ուկրաինան հանդես է գալիս բացառապես խաղաղ ճանապարհով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման օգտին։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի միլի մեջլիսի նախագահ Օկտայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ «Ուկրաինան պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, մասնավորապես 2013-ին ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության համատեքստում»,- նշել է Լիտվինը։