2 մեքենայի հարվածելուց ու ևս 2 հոգու վրաերթի ենթարկելուց հետո դիմել է փախուստի

2 մեքենայի հարվածելուց ու ևս 2 հոգու վրաերթի ենթարկելուց հետո դիմել է փախուստի

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին, ժամը 04.20-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի, ինչից հետո վրաերթի է ենթարկել փողոցում գտնվող երկու քաղաքացիների, ապա բախվել «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանությունից հայտնում են, որ վրաերթի ենթարկված քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «ԳԱԶ-2410»-ի վարորդը դեպքի վայրում թողնելով ավտոմեքենան՝ դիմել է փախուստի: Կատարվում է քննություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---