Այսօր Mozilla-ն նշում է Firefox-ի 7-րդ տարեդարձը

Այսօր Mozilla-ն նշում է Firefox-ի 7-րդ տարեդարձը

PanARMENIAN.Net - Mozilla ընկերությունn իր պաշտոնական բլոգում հայտնել է, որ այսօր լրանում է հանրահայտ Firefox բրաուզերի 7-ամյակը։ «Մենք հպարտ ենք, որ 7 տարում Firefox բրաուզերը զարգացրել է ինտերնետը։ Մեր բրաուզերի թողարկված վերջին թարմացումը՝ Firefox 8-ը աշխատում է 32 անգամ ավելի արագ, քան առաջին լույս տեսած տարբերակը՝ Firefox 1.0-ն։ Առաջ տանելով HTML5-ը Firefox-ում՝ մենք երաշխավորում ենք, որ նախագծողները կարող են կատարել հիանալի վեբ-փորձ»,-գրում է ընկերությունն իր բլոգում։

Նշենք, որ բրաուզերի վերջին թարմացումը հասանելի է նաև հայերեն լեզվով և հնարավոր է ներբեռնել Mozilla-ի պաշտոնական կայքից։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---