Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի կանանց հավաքականը խաղում է Լեհաստանի հետ

Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի կանանց հավաքականը խաղում է Լեհաստանի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի շախմատի թիմային առաջնության վերջին տուրում իր ուժերը կչափի Լեհաստանի հավաքականի հետ:

Էլինա Դանիելյանը կխաղա Մոնիկա Սոչկոյի, Լիլիթ Մկրտչյանը` Յոլանդա Զավարսկայի հետ: Լիլիթ Գալոյանի մրցակիցը կլինի Յոհաննա Գեյավսկան, իսկ Մարիա Կուրսովայինը` Կարինա Չեպկավսկան:

8 տուրերի արդյունքներով հայ շախմատիստուհիները 17 միավոր են վաստակել և 6-րդ տեղում են: Լեհաստանը 21 միավորով 2-րդ տեղն է զբաղեցնում: Մրցաշարի առաջատարը Ռուսաստանն է 22,5 միավորով, որը կխաղա Ավստրիայի հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---