Տրվել է Արևելյան գործընկերության երկրներում մշակութային քաղաքականության ուսումնասիրությունների մեկնարկը

Տրվել է Արևելյան գործընկերության երկրներում մշակութային քաղաքականության ուսումնասիրությունների մեկնարկը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-9-ը Հայաստանի Հանրապետություն է ժամանել ԵՄ Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի տարածաշրջանային մոնիթորինգի և կարողությունների կառուցման ստորաբաժանման պատվիրակությունը, որի կազմում էին Լուչիանո Գլուրը (ղեկավար), Օքսանա Մուզիչուկը (ծրագրի և մոնիթորինգի ղեկավար), Տետիանա Բիլետսկան (կարողությունների կառուցման փորձագետ), Ելենա Պալիվոդան (տեղեկատվության և կապի ղեկավար): Այդ մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Հայաստանյան այցի նպատակն էր ՀՀ մշակույթի նախարարության, ինչպես նաև Հայաստանում մշակույթի ոլորտում հիմնական շահագրգիռ կողմերի հետ հանդիպումը: Այցի շրջանակում տրվել է Արևելյան գործընկերության երկրներում մշակութային քաղաքականությունների ուսումնասիրությունների գնահատման գործընթացի մեկնարկը: Այցի ընթացքում կազմակերպվել է նաև կլոր սեղան միջազգային, պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, թիրախային խմբերի հետ անցկացվել են աշխատանքային հանդիպումներ, քննարկումներ, առանձին հարցազրույցներ, որոնց նպատակը գոյություն ունեցող և ստորաբաժանման առաքելությանն առնչվող ծրագրերի ու նախաձեռնությունների մասին տեղակատվության հավաքագրումն է:

Ուսումնասիրությունների արդյունքում ստորաբաժանումը կներկայացնի իր առաջարկությունները կարողությունների ստեղծման կապակցությամբ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---