Փոխվարչապետն այցելել է Արմավիրի մարզ![]() 11 նոյեմբերի 2011 - 21:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նոյեմբերի 11-ին այցելեց Արմավիրի մարզ: Փոխվարչապետը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ մասնակցեց Մյասնիկյան համայնքի դպրոցի բացման արարողությանը: Դպրոցը հիմնանորոգվել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) «Բաղրամյանի տարածաշրջանի համայնքների զարգացման ծրագրի» շրջանակում, նախատեսված է 600 աշակերտի համար: Հաստատությունն ունի ժամանակակից պահանջներին համապատասխան գրադարան և մեդիա կենտրոն, վերապատրաստման կենտրոն, բացօթյա դասասենյակ։ Դպրոցի վերանորոգման և կահավորման համար ծախսվել է 1,5 մլն դոլար: Սա հիմնադրամի կողմից Արմավիրի մարզում հիմնանորոգվող հինգերորդ դպրոցն է` Քարակերտ, Շենիկ, Դալարիկ և Լեռնագոգ գյուղերի դպրոցներից հետո, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը։ Արմեն Գևորգյանը կառավարության անունից շնորհակալության հայտնեց հիմնադրամի հիմնադիր Գարո Արմենին` հույս հայտնելով, որ համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը շարունակական կլինեն: Նա գնահատելի համարեց այն, որ ուշադրություն է դարձվում ոչ միայն հաստատությունների վերանորոգմանը, այլև կադրերի վերապատրաստման հարցերին: Փոխվարչապետն այցելեց նաև Արմավիրի թիվ 10 դպրոց, որն ընդգրկված է մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման երկրորդ ծրագրում, ծանոթացավ նախապատրաստական աշխատանքներին: Ծրագրով հատկացվել է 50 միլիոն դրամ: Տեղեկացվեց, որ համապատասխան պայմանագրերի կնքումից հետո կմեկնարկեն վերանորոգման աշխատանքները: Այնուհետև Արմեն Գևորգյանը ծանոթացավ նույն ծրագրում ընդգրկված Արմավիրի թիվ 5 դպրոցում իրականացված աշխատանքներին: Դպրոցին առաջին հրատապ ծրագրով հատկացվել էր 90 մլն դրամ, որով հիմնանորոգվել են երեք մասնաշենքերը: Երկրորդ ծրագրով հատկացվել է 79 մլն 483 հազար դրամ` մյուս երկու մասնաշենքերի նորոգման համար: Դրանով ավարտին կհասցվի 1141 աշակերտի համար նախատեսված հաստատության վերանորոգումը: Փոխվարչապետը պատասխանատուներին մեկ անգամ ևս հանձնարարեց հետևել աշխատանքների որակին, ինչպես նաև աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի դրանք հնարավորինս չխոչընդոտեն ուսումնական գործընթացին:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |