Արագածոտնի մարզի Ավան համայնքի արոտներ տանող ճանապարհը կբարեգարգվի![]() 11 նոյեմբերի 2011 - 21:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ նոյեմբերի 11-ին այցելել է մարզի Ավան համայնք` հետևելու «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրների կառավարման և մրցունակության ծրագրի» ընթացքին: Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում հանրապետության 25 համայնքներում այս տարվա սեպտեմբերից իրականացվում են ջրարբիացման, արոտավայրերի բարելավման աշխատանքներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարը տեղում ծանոթացել է արոտավայրերում իրականացվող աշխատանքների ընթացքին, զրուցել գյուղացիների հետ, ովքեր իրենց գոհունակությունն են հայտնել գյուղում ստեղծված կոոպերատիվից` նշելով, որ այն իրեն արդարացնում է: «Այս ծրագիրը բավականին մեծ նշանակություն ունի անասնապահության զարգացման համար: Գյուղում արդեն ստեղծվել է արոտօգտագործողների միություն, որը պետք է կառավարի արդեն բարելավված արոտավայրերը», լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը` հավելելով, որ Ավան համայնքում առաջին փուլով նախատեսված գործերի մեծ մասն ավարտվել է: «Ե’վ գյուղում, և’ արոտավայրերում անասունների համար նախատեսված խմոցներն արդեն տեղադրվել են, կանցկացվի 1500 մ ջրագիծ, կբարեկարգվի արոտներ տանող ճանապարհը», - նշել է Սերգո Կարապետյանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարը համոզմունք է հայտնել, որ ծրագրի հաջող իրականացման արդյունքում ոլոտում առաջընթացը կլինի ակնառու` նպաստելով անասունների կաթնատվության և մսատվության բարձրացմանը: «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրների կառավարման և մրցունակության ծրագրում» ներառված են հանրապետության 55 համայնքներ: Անասնապահական տնտեսությունների կայունության բարելավմանն ուղված այս ծրագրի հաջող ընթացքի դեպքում վերոնշյալ համայնքների թիվը նախատեսվում է կրկնապատկել:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |