Երևանում մեկնարկել է Վահան Զատիկյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը

Երևանում մեկնարկել է Վահան Զատիկյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-13-ին Երևանում անցնում է Վահան Զատիկյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային ավանդական մրցաշարը: Մրցաշարը կազմակերպվում է արդեն 13-րդ անգամ, մասնակցում են ըմբիշներ Հայաստանից և Վրաստանից: Մրցաշարին մասնակցում են հայտնի մարզիկներ, այդ թվում պատանեկան Օլիմպիական խաղերի մրցանակակիր և Եվրոպայի չեմպիոն Արտակ Հովհաննիսյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար Դավիթ Օհանյանը: Բացմանը ներկա էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, հայտնի ըմբիշներ Հայաստանից ու Վրաստանից:

Առաջին մրցաշարային օրը պայքարի դուրս եկան մինչև 50, 60, 74 և 96 կգ քաշային կարգերի մարզիկները: Եզրափակիչները տեղի կունենան երեկոյան: Նոյեմբերի 12-ին ելույթ կունենան մինչև 55, 66, 84 և 120 կգ քաշային կարգերում հանդես եկող մարզիկները:

Վահան Զատիկյանը եղել է ղարաբաղյան շարժման մասնակից, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---