Չարլզ Լոնսդեյլ. Չնայած միջնորդների ջանքերին, ղարաբաղյան կարգավորումը կախված է կողմերի քաղաքական կամքից

Չարլզ Լոնսդեյլ. Չնայած միջնորդների ջանքերին, ղարաբաղյան կարգավորումը կախված է կողմերի քաղաքական կամքից

PanARMENIAN.Net - Անկախ միջնորդների ջանքերից, ղարաբաղյան կարգավորումը կախված է կողմերի քաղաքական կամքից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը:

«Հայաստանում իմ ներկայության 4 տարիներին այն առաջընթացը չգրանցվեց, որը ցանկալի կլիներ»,-ասել է նա:

Ըստ դեսպանի, անշուշտ, ցանկալի լուծում կլիներ կողմերի միջև խաղաղ պայմանագրի կնքումը, սակայն առկա պայմաններում դրական կարող է լինել նաև վստահության ամրապնդումը քաղաքացիական հանրության շրջանում: Այդ առնչությամբ Լոնսդեյլը նշել է, որ Մեծ Բրիտանիան, որն անմիջականորեն ներքաշված չէ հակամարտության մեջ, փորձում է ազդել կարգավորման վրա հենց այս տեսակետից: «Մեծ Բրիտանիան պայքարում է հակամարտող կողմերի երիտասարդության և քաղաքացիական հանրության շրջանում Ղարաբաղի հարցում կարծրատիպերի դեմ»,-ասել է նա:

Վերջում դեսպանը նշել է, որ կայունության ու խաղաղության հաստատումը Հարավային Կովկասում, Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական կուրսի առաջնային հարցերից է:

3  14.11.11 - Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---