Դեկտեմբերին կմեկնարկի Armnet 2011 միջոցառումը

Դեկտեմբերին կմեկնարկի Armnet 2011 միջոցառումը

PanARMENIAN.Net - Դեկտեմբեր ամսվա սկզբին Երևանում կկայանա երկրորդ Armnet 2011 միջոցառումը։ Այս մասին տեղեկացնում են միջոցառման կազմակերպիչները։

Այս տարի Armnet-ի շրջանակներում ընդանալու է երեք միջոցառում՝ «Armnet Awards 2011» hայկական ինտերնետ-կայքերի մրցանակաբաշխություն, որի նպատակն է բացահայտել և պարգևատրել լավագույն հայկական ինտերնետային կայքերը: Հաջորդ միջոցառումը ինտերնետին և բարձր տեխնոլոգիաներին նվիրված կոնֆերանսն է, որին այս տարի ևս կհյուրընկալվեն ՏՏ ոլորտի մի շարք հանրահայտ մասնագետներ Opera Software, Begun, Google, Twitter և այլ ընկերություններից:

Իսկ երրորդ միջոցառումը Armnet-ի շրջանակներում «Start-Up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթն է, որի մասնակիցները աշխատում են իրենց նորարար մտահղացումներն իրականացնելու ուղղությամբ, իսկ միջոցառման ավարտին հաղթող խումբը հնարավորություն է ստանում մտահղացման հիման վրա ստեղծել սեփական ընկերություն:

ArmNet նախագծի կազմակերպիչներն են SPMS, Orange Արմենիա ընկերությունները և Հայաստանի Ինտերնետ ասոցիացիան։ Վաղը կազմակերպիչները կներկայացնեն լրագրողներին Armnet 2011-ի մանրամասները։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---