17 նոյեմբերի 2011 - 14:11 AMT
Մայքրոսոֆթ Հայաստանը կազմակերպել է միջոցառում՝ նվիրված հենության դեմ պայքարին

Վաղը Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնում կկայանա «Ազնիվ խաղ» միջոցառումը կազմակերպված Մայքրոսոֆթ Հայաստանի կողմից։

Ամեն տարի Մայքրոսոֆթ Հայաստանը նշում է այս օրը որպես հենության՝ «պիրատության» դեմ պայքարի օր։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեցին Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնից։

«Ազնիվ խաղ» միջոցառմանը ներկայացվելու են Մայքրոսոֆթ կորպորացիայի լիցենզիոն ծրագրային ապահովման օգտագործման առավելությունները և Հայաստանում ներդրված կորպորատիվ լուծումների լավագույն փորձի վերաբերյալ օրինակներ: Միջոցառմանը հրավիրված են լինելու բոլոր այն շահագրգիռ կողմերը, որոնք կարևորում են Ազնիվ խաղի կանոնները: