Արմեն Աշոտյանը էթիկայից դուրս է համարել էներգետիկայի նախարարի հետ կապված դեպքը մեկնաբանելը

Արմեն Աշոտյանը էթիկայից դուրս է համարել էներգետիկայի նախարարի հետ կապված դեպքը մեկնաբանելը

PanARMENIAN.Net - «Կոռեկտ չեմ համարում մեկնաբանել իմ գործընկերոջ հետ կապված դեպքը»,-նոյեմբերի 17-ին հայտարարել է գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը:

Խորհրդարանում նախօրեին շարունակվում էր հաջորդ տարվա պետբյուջեի քննարկումը, որի ժամանակ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն իր iPad-ով «գնդիկներ էր գլորում»,-գրում է «Առավոտ» թերթը: Այդ ժամանակ ելույթ էր ունենում «Ժառանգությունը» ներկայացնող Արմեն Մարտիրոսյանը լեռնահանքային արդյունաբերության թերությունների մասին: Գործընկերոջ զբաղմունքը ընդհատեց կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Սակայն, Աշոտյանի ձեռքում հայտնված iPad-ն այլևս խաղի համար չօգտագործվեց: Կրթության նախարարը առավել արդյունավետ կիրառեց այն՝ սկսելով ինչ-որ բան գրել: Հավանաբար, իր ելույթը:

«Չեմ արդարացնում և չեմ դատապարտում, այլ բան եմ ասում՝ ցավոք, ԱԺ ամբիոնից հնչող ոչ բոլոր ելույթներն են արժանի ուշադրության»,-ասել է նախարարը:

Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հերքել է այդ տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ նման բան չի եղել: Սակայն, ցավոք, լուսանկարներն ու տեսանյութերը այլ բան են ապացուցում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---