«ժառանգությունը» չի բացառում որևէ քաղաքական ուժի հետ համագործակցությունը առաջիկա ընտրություններում![]() 17 նոյեմբերի 2011 - 16:51 AMT PanARMENIAN.Net - «ժառանգությունը» չի բացառում որևէ քաղաքական ուժի հետ համագործակցությունը 2012թ. մայիսին կայանալիք ընտրություններում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, եթե այդ համագործակցությունը թույլ կտա ուժեղացնել ընդդիմության վերահսկողությունը ընտրությունների ժամանակ, ինչպես նաև ավելացնել ընդդիմության ներկայացվածությունը խորհրդարանում, ապա դա միանգամայն հնարավոր է: Անդրադառնալով ՀՅԴ հետ դաշինքի հնարավորությանը՝ Սաֆարյանը նշել է, որ եթե «Ժառանգությունը» կարողանա ընդհանուր օրակարգ ձևավորել որևէ քաղաքական ուժի հետ, ապա այդ դեպքում մենք կկարողանանք խոսել դաշինքի մասին»: «Այդ հարցի պատասխանը մեր կուսակցությունը դեռ չունի, այսինքն մենք դեռ չգիտենք, թե ով կլինի մեր դաշնակիցը»,-ասել է նա՝ հավելելով, որ կուսակցությունը բանակցում է այդ հարցի շուրջ: «Դաշինք կնքելու հարցը լուրջ հարց է, մենք պետք է հասկանանք, թե ինչի համար ենք մենք համագործակցում՝ ընտրությունների շրջանակներում ընդդիմադիր ուժերի ներկայությունն ավելացնելու թե նոր իշխանություն ձևավորելու համար»,-ասել է Սաֆարյանը: Նա նշել է, որ խորհրդարանի շրջանակներում «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն համագործակցում են տարբեր հարցերում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |