Պրոֆեսոր Ալֆրեդ Գրոսսեն դասախոսությամբ հանդես կգա Երևանի պետական համալսարանում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին Ֆրանսիայի Բարձրագույն կոմերցիոն դպրոցի Քաղաքական գիտությունների փարիզյան ինստիտուտի ակադեմիական ծրագրերի ղեկավար Ալֆրեդ Գրոսսեն դասախոսությամբ հանդես կգա Երևանի պետական համալսարանում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Նրա խոսքով` Գրոսսեն հանդես կգա «Ողբերգական անցյալն ու կառուցողական հիշողությունը` արդյոք հնարավոր է ֆրանս-գերմանական օրինակը տարածել այլ երկրների վրա» թեմայով դասախոսությամբ:

Ընդ որում, դեսպանը հաղորդել է, որ Ալֆրեդ Գրոսսեն Երևան է ժամանել «Մտորումների օրեր» ավանդական սեմինարին մասնակցելու համար, որի կազմակերպիչներն են Ֆրանսիայի ԱԳՆ «Դալամբեր» հիմնադրամն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը` Հայաստանի ԳԱԱ հետ համատեղ: Այս տարի սեմինարը կկայանա «Անորոշության մարտահրավերները» խորագրի ներքո:

Նոյեմբերի 17-ին և 18-ին կայանալիք սեմինարին մասնակցելու համար Երևան են ժամանել նաև Փարիզի ինստիտուտի ազգագրության պրոֆեսոր Դեկարտ Իվ Շարբինը և Ստրասբուրգի համալսարանի պրոֆեսոր Ժերալդ Բրոնեն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---