ՄԱԿ ԳՎ-ն ընդունել է Ռուսաստանի ներկայացրած բանաձևը նացիզմի հերոսկանացման դեմ

ՄԱԿ ԳՎ-ն ընդունել է Ռուսաստանի ներկայացրած բանաձևը նացիզմի հերոսկանացման դեմ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունել է բանաձև նացիզմի հերոսականացման դեմ : Բանաձևի նախագիծը նախաձեռնել է Ռուսաստանը: «Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը, Նյուրնբերգի որոշումները վերանայելու, նախկին նացիստներին արդարացնելու բոլոր փորձերը պետք է դիտարկել որպես ՄԱԿ-ի կանոնադրության և սկզբուքների խախտում»,- ասվում է բանաձևի մեջ

Այդ միտքը կարմիր թելով անցնում է «Ռասիզմի ժամանակակից ձևերի տարածմանը, ռասիստական խտրականությանը, այլատյացությանը և դրան առնչվող անհանդուրժողականության դրսևորմանը նպաստող որոշ գործողությունների անթույլատրելիության» մասին Ռուսաստանի նախաձեռնած բանաձևում, որն ընդունվեց հինգշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժոհովում:

ՄԱԿ-ի ԳՎ երրորդ կոմիտեում ոուսական նախագծի օգտին քվեարկել է 120 պետություն, դեմ՝ 22, այդ թվում մերձբալթյան երկրները, ձեռնպահ է մնացել 31 պետություն: Անցած տարվա համեմատ բանաձևի համահեղինակների քանակը 31-ից հասել է 37-ի: «Ասօր ավելի հաճախակի են դարձել այն իրավիճակները, երբ հանդիսավոր պայմաններում բացվում են նացիստների հուշարձաններ, նացիզմից ազատագրվելու օրերը հայտարարվում են սգո օրեր, իսկ մարդիկ, ովքեր հանդես են գալիս ի օգուտ հավատարմության Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստների դեմ պայքարած մարտիկների հիշատակին, ձերբակալվում են», ասաց քվեարկությունից առաջ ՌԴ ներկայացուցիչ Գրիգորի Լուկյանցևը:

Ռուս ներկայացուցիչը հերքել է համաշխարհային հասարակությանը համոզելու սին փորձերը, որ Երկրորդ համաշհարհային պատերազմում հաղթանակը կապված չէ իրավունքների պաշտպանության ունիվերսալ չափանիշների հետ, որ նացիզմի և գաղափարների գովերգումը ոչ մի ընդհանուր բան չունեն մարդու իրավունքների հետ, որ նացիստների երթերը, նացիզմի հերոսացումը, նրանց հուշարձանների կառուցումը, ովքեր տասնյակ անմեղ զոհեր են ոչնչացրել հանուն ռասայական գերիշխանության իրենց սեփականան տեսության, ոչ այլ ինչ են, քա կարծիքի ազատ արտահայտմանւ, ժողովների և ասոցիացիաների իրավունքների իրացում:

Լուկյանցևը խորհուրդ տվեց նման հայտարարություններ անողներին «ևս մեկ անգամ կարդալ ՄԱԿ-ի կանոնադրությունը, որի իրավապաշտպան դիրքերը անմիջական պատասխան են Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափներին և նացիստական ռեժիմի սարսափելի հանցագործություներին»: «Եկեք չմոռանանք այն մասին, ինչը ձեռք է բերվել տառապանքների միջոցով և տառացիորեն գրված է արյունով»,- կոչ արեց ՌԴ ներկայացուցիչը, հայտնում է ԻՏԱՐ ՏԱՍՍը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---