Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ է տալիս Իջևանի նախկին քաղաքապետին չխոսել ընտրակաշառքից![]() 18 նոյեմբերի 2011 - 14:18 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է հանրապետական, Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հայտարարությունն ընտրակաշառք բաժանելու մասին: «Ես բարեկամաբար մի խորհուրդ կտամ նախկին քաղաքապետին՝ ամենևին նրա շահերից չի բխում խոսել ընտրակաշառքի կամ ապօրինի այլ գործողությունների մասին: Այս պահին այսքանը: Եթե նա շարունակի խոսել ընտրակաշառքի մասին, ապա, բնականաբար, ավելին կասվի»,-հայտարարել է Զոհրաբյանը լրագրողներին խորհրդարանում: Ինչ վերաբերում է Մասիսում ԲՀԿ ներկայացուցչի ձերբակալությանը ընտրակաշառք տալու կասկածանքով, ապա Զոհրաբյանը հայտարարել է, որ կուսակցությունը պետք է վերլուծի այս դեպքը և պատասխան տա: Նա նշել է, որ տարօրինակ է ԲՀԿ ներկայացուցչի ձերբակալությունը ընտրակաշառքի համար՝ Իջևանում նրա թեկնածուի հաղթանակից հետո: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |