Կոալիցիոն և ընդդիմադիր պատգամավորները հավասարապես չեն հավատում արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությանը![]() 18 նոյեմբերի 2011 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Կոալիցիոն և ընդդիմադիր պատգամավորները հավասարապես չեն հավատում Հայաստանում վաղաժամ նախագահական ընտրությունների հավանականությունը: «Սա իրակնությունից կտրված հարց է: Դրա համար պետք են հիմքեր, հատուկ գործընթացներ, որոնց մասին կարելի է խոսել», հայտարարեց խորհրդարանում լրագրողներին ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, նախագահ Սերժ Սարգսյանը հիմա ամբողջովին վերահսկում է իրավիճակը, ինչի մասին վկայում է, մասնավորապես, Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը: Իր հերթին Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Սամվել Բալասանյանը ևս հերքեց այդ հնարավորությունը: «Կարծում եմ դա անհեթեթություն է, անտրամաբանական է», պատասխանեց նա լրագրողի հարցին: Մյուս կոալիցիոն կուսակցության՝ ՕԵԿ-ի անդամ Խաչիկ Հարությունյանը լրագրողներին հայտարարեց, որ նման սցենարն անիրական է: Վերջերս, քաղաքական շրջանակներում և ԶԼՄ-երում կարծիք է ձևավորվել, ըստ որի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարող է կրկնել իր վրացի գործընկեր Միխայիլ Սահակաշվիլիի փորձը և համատեղել հերթական խորհդարանական և արտահերթ նախագահական ընտրությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |