Ցվետանա Պասկալևան մտադիր է արտասահմանյան շրջագայություն սկսել «Ղարաբաղի վերքերի» թողարկման կապակցությամբ![]() ![]() PanARMENIAN.Net - Բուլղարացի լրագրող, ռեժիսոր, սցենարիստ ու օպերատոր Ցվետանա Պասկալևան մտադիր է արտասահմանյան շրջագայություն սկսել «Ղարաբաղի վերքերը» տեսասկավառակի թողարկման կապակցությամբ: Ինչպես ասել է Ցվետանա Պասկալևան սկավառակի շնորհանդեսի ժամանակ, շրջագայության շրջանակներում նա մտադիր է տարբեր երկրների հասարակության ուշադրությունը հրավիրել Ղարաբաղի հարցի վրա: «Դրա համար ենք մենք այսքան աշխատել, որպեսզի տեսասկավառակը թողարկվի վեց լեզվով»,-ասել է նա, հավելելով, որ այդ ֆիլմերի աշխարհագրությունը սկավառակի թողարկումից հետո կընդլայնվի: Ըստ նրա, այն կտարածվի նաև ԱՄՆ-ում: «Այս տեսասկավառակները կընդգրկվեն բոլոր համաշխարհային գրադարաններում»,-ասել է նա: Նա նաև հայտարարել է, որ իր համար, որպես մարդու և պրոֆեսիոնալի, Ղարաբաղը դարձավ մեծ փորձություն: «Դա կյանքի քննություն էր, դուք կարող եք գնահատել՝ ինչպես ես անցա այդ քննությունը»: Նա նշել է, որ ուրախ է, որ որպես փաստաբան կարողացավ իր տեղը գտնել: Պասկալևան նշել է, որ 20 տարի անց արդեն կարող է ուղեցույց գրել կամ խորհուրդ տալ պրոֆեսիոնալ լրագրողներին թե ինչպես է պետք վարվել՝ հայտնվելով թեժ կետում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |