Մոսկվայում վախճանվել է Լուի դը Ֆյունեսի, Ալեն Դելոնի, Իվ Մոնտանի «խորհրդային ձայնը»՝ Արտյոմ Կարապետյանը![]() 18 նոյեմբերի 2011 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում վախճանվել է կինոյի և թատրոնի հայտնի դերասան, «կրկնօրինակման արքա» Արտյոմ Կարապետյանը: Նա կրկնօրինակման ու կադրից դուրս թարգմանության առաջատար դերասան էր՝ Կարապետյանի ձայնով են խոսել Լուի դը Ֆյունեսի, Ալեն Դելոնի, Իվ Մոնտանի, Ալբերտո Սորդիի, Ժերար Ֆիլիպի և համաշխարհային մեծության այլ աստղերի հերոսները: Կարապետյանն է կարդում Մեծ հայրենականին նվիրված «Ազատագրում» ֆիլմի հեղինակային տեքստը: Արտյոմ Կարապետյանը կհուղարկավորվի Մոսկվայի Վագանկովի գերեզմանոցում: Արտյոմ Կարապետյանը ծնվել է 1926թ. հունիսի 28-ին Թբիլիսիում: 1949թ. դարձել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասան: 1953թ. հանդես է եկել Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում: 1957-61թթ. Կարապետյանը եղել է Հայկական պետական ռադիոյի աշխատակիցը, իսկ 1961թ. աշխատել է Մ. Գորկու անվան կինոստուդիայում ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |