UNISTREAM համակարգով դրամական փոխանցումները քարտին կարելի է ստանալ հեռախոսազանգի միջոցով

UNISTREAM համակարգով դրամական փոխանցումները քարտին կարելի է ստանալ հեռախոսազանգի միջոցով

PanARMENIAN.Net - Յունիբանկ ՓԲԸ-ն հաճախորդներին ընձեռում է առանց բանկ այցելելու UNISTREAM դրամական փոխանցումներ ստանալու հնարավորություն: Նոր ծառայության շնորհիվ դրամական միջոցները կարելի է փոխանցել UNISTREAM, U-Stream + կամ այլ VISA և ArCa քարտերի հաշվին հեռախոսազանգի միջոցով:

«Ստեղծման օրվանից ի վեր UNISTREAM համակարգի գործունեությունն ուղղված է հաճախորդների պահանջմունքների առավել բավարարմանը: Նոր ծառայությունը լրացուցիչ արտոնություն է մեր հաճախորդների համար և ուղղված է սպասարկման որակի և հարմարավետության բարձրացմանը», - ասում է UNISTREAM դրամական փոխանցումների համակարգի սպասարկման և վերահսկման դեպարտամենտի տնօրեն Նատալյա Տեր-Գևորգյանը:

UNISTREAM քարտը կարելի է անվճար ստանալ Յունիբանկի 37 մասնաճյուղերից ցանկացած մեկում: Քարտի օգտագործումը ենթադրում է PIN-կոդի պարտադիր մուտքագրում, ինչն ապահովում է անվտանգության բարձր մակարդակ:

Այսօր UNISTREAM-ը դրամական փոխանցումների ամենապահանջված և առաջատար համակարգն է Հայաստանում` ինչպես ծավալով, այնպես էլ քանակով: UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի հայաստանյան շրջանառությունը 2011թ. հունվար-հոկտեմբերին կազմել է ավելի քան 542 մլն ԱՄՆ դոլար` ավելանալով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 16.9%-ով: Դրամական փոխանցումների քանակն աճել է 9.5%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 551 536:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---