Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի շրջանակում թուրքական կողմն ավարտել է մինչև Վրաստանի հետ սահմանը տանող սահմանամերձ թունելի շինարարությունը, հաղորդում է Beyazgazete-ն:
Ներկայումս ակտիվ աշխատանքներ են ընթանում Թուրքիայի տարածքում ողջ նախագիծն ավարտելու շուրջ, պատմել են թուրքական կողմի ներկայացուցիչները:
Ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի նախարարությունից հայտնում էին, որ Թուրքիան կատարել է 76 կիլոմետր երկարությամբ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարական աշխատանքների ողջ ծավալի ընդամենը 30-35 տոկոսը: Այդ աշխատանքների համար Թուրքիան 290 միլիոն թուրքական լիրա է ծախսել: Մնացած հատվածի շինարարության համար 700-750 միլիոն լիրայի տենդեր է հայտարարվել:
Նախագծի շրջանակում ծրագրվում է երկաթգծի 105-կիլոմետրանոց ճյուղ կառուցել, որից 76 կիլոմետրը ձգվելու է Թուրքիայի տարածքով, իսկ 29 կիլոմետրը` Վրաստանի: