ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամները հյուրընկալել են 30 ուսանողների![]() 18 նոյեմբերի 2011 - 21:54 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը ՀՀ Ազգային Ժողովում հյուրընկալել է տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների 30-ից ավել ուսանողների: Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները համառոտ ներկայացրել են ԱԺ-ում իրենց գործունեության վերաբերյալ յուրօրինակ հաշվետվություն և պատասխանել երիտասարդներին հուզող տարբեր հարցերին, որոնք առնչվում էին քաղաքական, սոցիալ-տնտեսական, քաղաքացիական և այլ խնդիրներին: Ուսանողների հարցերը հիմնականում ուղղված են եղել կուսակցության հիմնադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին և վերաբերում էին արտագաղթին, քաղաքական և ազգային փոքրամասնություններին, արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև` խորհրդարանական գործունեությանը, այդ թվում` «Ժառանգության» ներկայացրած օրենսդրական նախագծերին: Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ նմանօրինակ քննարկումները շարունակական կլինեն, որի արդյունքում հնարավորություն կընձեռնվի էապես մեծացնել երիտասարդների ներգրավվածության աստիճանը քաղաքական գործընթացներում:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |