Աբդուլլահ Գյուլը կարծում է, որ Թուրքիան կարող է դառնալ Եվրոպայի տնտեսության «աճի շարժիչը»

Աբդուլլահ Գյուլը կարծում է, որ Թուրքիան կարող է դառնալ Եվրոպայի տնտեսության «աճի շարժիչը»

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նախօրեին պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա: Ինչպես նշեց Գյուլը բրիտանական ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցում, Թուրքիան մտադիր է ակտիվացնել և ամրապնդել հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ:

«Թուրքիան մտադիր է միանալ ԵՄ-ին չնայած եվրագոտու ճգնաժամին, և կարող է դառնալ Եվրոպայի տնտեսության «աճի շարժիչը», նշեց նա:

Թուրքիայի նախագահի խոսքով, ԵՄ մի քանի երկներ, որոնք հեռանկարային չեն մտածում, կարծում են, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է բեռ դառնալ Եվրոպայի համար: «Ինկ նրանք, ովքեր պատկերացնում են իշխանական կենտրոնների փոփոխությունը և տնտեսական զարգացումները առաջիկա 60 տարում, պատկերացնում են ինչ ներուժ կարող է ներմուծել Թուրքիան ԵՄ զարգացման համար»,- ընդգծեց նա:

Մեծ Բրիտանիան, իր հերթին, հետաքրքրված է Թուրքիայի հետ հարաբերությունների ամրապնդմամբ, քանի որ հուսով է վերականգնել իր «սակավարյուն» տնտեսությունը զարգացող երկրների հաշվին, այդ թվում և Թուրքիայի, գրում են ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---