2011թ. հոկտեմբերին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը ավելացել է 21.1 տոկոսով

2011թ.  հոկտեմբերին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը ավելացել է 21.1 տոկոսով

PanARMENIAN.Net - Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2011-ի հոկտեմբերին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 504.1 մլն դոլար (189.6 մլրդ դրամ)` 2010-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 21.1 տոկոսով: Ամսական կտրվածքով այդ ցուցանիշը նվազել է 4 տոկոսով:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում արտահանումը կազմել է 112.9 մլն դոլար (42,5 մլրդ դրամ)` 2010-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 21.3 տոկոսով, իսկ ներկրումը կազմել է 391.2 մլն դոլար (147.1 մլրդ դրամ)` ավելանալով 21.1 տոկոսով:

Արտաքին ապրանքաշրջանառության բացասական սալդոն 2011-ի սեպտեմբերին կազմել է 278.3 մլն դոլար (104.6 մլրդ դրամ):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---