LiveJournal բլոգային հարթակը վերացնում է գովազդները և փոխում ողջ ինտերֆեյսը

LiveJournal բլոգային հարթակը վերացնում է գովազդները և փոխում ողջ ինտերֆեյսը

PanARMENIAN.Net - LiveJournal բլոգային հարթակից վերանալու են բոլոր գովազդային բաներները։ Այս մասին հայտնել է հարթակի նոր ղեկավար Իլյա Դրոնովը, գրում է Lenta.ru-ն։Իլյա Դրոնովի խոսքով գովազդները վերանալու են՝ անկախ օգտագործողի վճարովի կամ անվճար ծառայություններից օգտվելուց։ Նրա խոսքով, գովազդային բաներները տեսանելի են լինելու միայն չգրանցված օգտագործողների՝ ընթերցողների համար։

Ինչպես հայտնել է SUP ընկերության նորանշանակ մեդիա տնօրեն Անտոն Նոսիկը, LiveJournal-ի հետ միաժամանակ «օրինականացվելու է» այն ամենն, ինչ տեղ է գտնում հենց բլոգերների կողմից, այդ թվում և գովազդը։ Այսինքն եթե մեկը մեկնաբանությունում գովազդ է անում, ապա դա համարվելու է սպամ և ջնջվելու է։

Իլյա Դրոնովը և Անտոն Նոսիկը հայտնել են նաև, որ LiveJournal-ում փոխվելու է օգտագործողների վարկանիշ վաստակելու մեթոդը։ Օգտագործողի վարկանիշը բարձրանալու է՝ հաշվի առնելով նրա մեկնաբանություններ անելու հաճախականությունը, ընկերների քանակը, գրառումների նկատմամբ արձագանքը և ուրիշների գրառումների վերահրապարակումը։

Իլյա Դրոնովի հայտարարությամբ, 2012-ի սկզբում ամբողջապես փոխվելու է LiveJournal-ի ինտերֆեյսը։ Նրա խոսքով հարթակի սերվերների մի մասը տեղակայվելու է Եվրոպայում, որպեսզի Ռուսաստանի օգտագործողների համար հարթակն ավելի արագ աշխատի։

Նշենք, որ LiveJournal Russia-ի նոր ղեկավարները հայտնի դարձան նոյեմբերի 16-ին։ Իլյա Դրոնովը նախկինում հարթակի արտադրանքների զարգացման գծով տնօրենն էր, իսկ Անտոն Նոսիկը SUP-ում աշխատել էր 2006-ից 2008-ը։

SUP ընկերությունը հիմնել են 2006-ին ամերիկացի ձեռնարկատեր Էնդրյու Պոլսոնը և ռուս գործարար Ալեքսանդր Մամուտը։ LiveJournal-ը գնվել է SUP-ի կողմից 2007-ին:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---